Նոր զարգացումներ են սպասվում մեր տարածաշրջանում։ Էրդողանի հրավերը, ըստ էության, մերժվել է Կրեմլից, ինչից հետո Էրդողանի վարչախումբը որոշում է կայացրել, որ Էրդողանն է գնալու Մոսկվա։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Թուրքական ձեռագիրը ճանաչելով, վստահ կարող եմ ասել, որ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղի է ունենալու քաղաքական առևտուր։ Բայց մինչև Մոսկվա կհասնի Էրդողանը, նա մի կարևոր քաղաքական հայտարարություն է անում՝ հայտարարելով, որ Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինայի մաս, այսինք դա քաղաքական առևտրի իր կարմիր գիծն է․․․
Ամեն դեպքում լարվածությունը գնալով, հատկապես մեր տարածաշրջանում, ավելանում է, հասնում է պայթունավտանգ իրավիճակի»,- գրել է Հովհաննիսյանը:
Բաց մի թողեք
Պեսկովը ստանձնել է Բաքվի փաստաբանությունը
ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան
Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է