October 5, 2023

Ջոլին միջնամատերին դաջվածք է արել՝ դրանք հայհոյանքներ են՝ ուղղված նախկին ամուսնուն․ Լուսանկարներ

Դերասանուհի Անջելինա Ջոլին միջնամատերին դաջվածք է արել:

Այս մասին հայտնել է դաջվածքների հայտնի մասնագետ Միստեր Քեյը, որն էլ հրապարկել է լուսանկարը։
«Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ, որ ես բռնել եմ նրա ձեռքերն ու դաջվածք արել: Գուշակեք՝ ում ձեռքերն են»,- գրել է Միստեր Քեյը «Ինստագրամ»-ի իր էջում։

Միջնամատներին արված դաջվածքը մասնագետը փակել է հատուկ ծրագրով, ինչի հետևանքով դաջվածքները չեն երևում, դրանից երկրպագուները ենթադրել են, որ Անջելինա Ջոլին հայհոյանքներ է դաջել միջնամատերին։ Երկրպագուները ենթադրել են, որ դաջվածքները նվիրված են դերասանուհու նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին:

May be an image of 1 person, blonde hair and ring

Սակայն Միստեր Քեյը հայտարարել է, որ դաջվածքները պարզապես է փակել, և որ իրական դաջվածքների լուսանկարը շուտով կհրապարակի։

Դաջվածքների մասնագետը վստահեցրել է, որ դերասանուհու դաջվածքները կապված չեն նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ։

May be an image of 1 person, blonde hair, eyewear and overcoat

Ավելի ուշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվել է բացահայտել աստղի դաջվածքները։ Նրանց հաջողվել է լուսանկարահանել Ջոլիին, երբ աստղը ողջունել է լրատվամիջոցներին։ Լուսանկարներից երևում է, որ դաջվածքն ամենևին էլ ուղիղ հայհոյանքներ չեն՝ ուղղված նախկին ամուսնուն, այլ փոքր դաշույն, որը, ասես մխրճվում է նրա մաշկի մեջ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights