Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները ստիպում ԼՂ-ից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը։
Ստեփանյանը նաև գրել է. «Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են»:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան, ըստ ծնողների հայտարարության, հանկարծամահ է եղել
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տեղափոխվել ավտոբուսներով
Արցախում վառելիքի պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել, բայց, ցավոք, այդ թիվը կաճի