September 24, 2023

Բայրամովը՝ Փաշինյանի նոր ռեկորդի մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը Բաքվին խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է ուղարկել։

«Մի հետաքրքիր միտում եմ ուզում նշել. որպես կանոն, հայկական կողմը 30-60 օր շարունակ անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները։ Խոսքն այն մասին չէ՝ շատ է դա, թե քիչ, բայց ադրբեջանական կողմը դա ընդունում է որպես գործընթացի անբաժանելի մաս։

Եվ ահա հայկական կողմն ու Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ սահմանեցին․ իրենց մեկնաբանությունները մեզ ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց հայտարարություն արեցին մամուլի համար։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս՝ որ կողմն է հետաքրքրված գործընթացի լուծմամբ, իսկ որ կողմն է հակված քաղաքական հայտարարություններ հնչեցնելու»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն է արձագանքել Բայրամովը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights