Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։
Այս մասին հայտնեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։ Հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են. այս պահին այնտեղ մառախլապատ է։
«Ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։
Այս պարագայում, ըստ ավիաընկերության աշխատակցի, եթե եղանակը թույլ տա, թռիչքը կկայանա երկուշաբթի օրը։
Բաց մի թողեք
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել
ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Իլոն Մասկը կրկին գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ քաղաքացիների ցուցակը