ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ փաստերի վրա, այլ ոչ այն տեղեկատվության, որը կրկնօրինակում են արևմտյան հրապարակումները։
Վլադիմիր Պուտինը Դնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
«Առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է»,- ասել է նախագահը։
Պուտինը նշել է, որ վաղուց է ճանաչում«Վագներ»ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, նա բարդ ճակատագրով մարդ էր, բայց տաղանդավոր, անհրաժեշտ արդյունքների հասնող ոչ միայն իր, այլև ընդհանուր գործի համար։
«Թվում է, թե առաջնային տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ են եղել նաև «Վագներ» ընկերության աշխատակիցները: Նշեմ, որ սրանք մարդիկ են, ովքեր զգալի ներդրում են ունեցել մեր ընդհանուր կյանքում, Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի դեմ պայքարում: Մենք դա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»,- ասել է Պուտինը։
ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել է Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր 10 անձինք, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:
Բաց մի թողեք
Բլինքենի նոր օգնականը պատասխանատու է նաև Հայաստանի հետ կապերի հարցում․ Լուսանկար
Մարգարիտա Սիմոնյանի դեմ քրգործ է հարուցվել Ռուսաստանում, ինչ է պատահել
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. որոշ շրջաններ հեղեղվել են. Լուսանկար