«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երբեք անվտանգության երաշխիքներ չի խնդրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նաև անդրադարձել է տեղի ունեցածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին ու նշել, որ ՌԴ նախագահը Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը մասնակից չի եղել։
Այս մասին գրում է «Белта»-ն:
«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես ճանաչում եմ Պուտինին։ Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ որոշ հարցերում, անշտապ որոշումներ կայացնող մարդ է: Ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է այդ դեպքում»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ «Վագները» ապրում էր, ապրում է և կապրի Բելառուսում, որքան էլ որ ինչ-որ մեկը այլ բան ցանկանա:
«Մենք դեռ Պրիգոժինի հետ համակարգ ենք մշակել, թե ինչպես մեզ մոտ պետք է տեղակայվի «Վագներ»-ը»: 10 հազար զինվորական կմնան Բելառուսում, մյուս մասը կհեռանա: Քանի դեռ մեզ պետք է այս ստորաբաժանումը, նրանք կապրեն ու կաշխատեն մեզ հետ»,- եզրափակել է նա։
ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել էր Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել էր 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր 10 անձինք, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:
Բաց մի թողեք
Բլինքենի նոր օգնականը պատասխանատու է նաև Հայաստանի հետ կապերի հարցում․ Լուսանկար
Մարգարիտա Սիմոնյանի դեմ քրգործ է հարուցվել Ռուսաստանում, ինչ է պատահել
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. որոշ շրջաններ հեղեղվել են. Լուսանկար