Համացանցում ակտիվորեն տարածվում և քննադատվում է Երևանի Մետրոպոլիտենում տեղադրված՝ «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական քաղաքական պաստառը, որի վրա պատկերված է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Դոգ» մականվամբ:
Երևանի Մետրոպոլիտենի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ հասկանալու համար, թե կառույցները որքանո՞վ իրավասություն ունեն պաստառների բովանդակությանը խոչընդոտելու մասով:
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի խոսքով՝ պարզվում է, որ նմանատիպ պաստառներ կարող ենք տեսնել «Բարեկամություն», «Բաղրամյան», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ» կայարաններում ևս:
«Բանն այն է, որ Մետրոպոլիտենի մարքեթինգային բաժինը գովազդի համար ազատ տեղեր է ներկայացրել ԿԸՀ, այս տարի ներկայացրել է 75 ազատ տեղ, և դրանք բաշխվել են 14 կուսակցությունների միջև։ Ընտրության արդյունքում ամեն կուսակցություն ընտրել է իր կուսակցությունը ներկայացնող պաստառ։ Դրանից հետո պայմանագիր են կնքել Մետրոպոլիտենի հետ։ Նշված կայարաններում պաստառը տեղադրված է շարժասանդուղքի կողային պատին և գծային տեսքով»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է պաստառի բովանդակությանը, ըստ Խաչատրյանի, Մետրոպոլիտենն այս մասով պատասխանատու չէ։
Նա նաև հայտնեց, որ պաստառները տեղադրվել են երեկ երեկոյան։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նույնպես մեզ հետ զրույցում նշեցին՝ հանձնաժողովը գրաքննությամբ չի կարող զբաղվել։ Այս պարագայում, թե ինչու է Ղուկասյանի նկարով պաստառը տեղադրված կայարաններում, դժգոհություն կարող է հայտնել միայն ինքը Ղուկասյանը:
«ԿԸՀ-ն չի առնչվում և չի կարող միջամտել նման դեպքերին։ Միայն կարող է միջամտել, երբ հարցը վերաբերում է անձի հիմնարար իրավունքներին և ազատությանը»,- ասաց ԿՀԸ մամուլի պատասխանատու Սեդա Ղուկասյանը։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ
Հայտնի է Ազգային կոմիտեի կազմը
Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան