September 22, 2023

Ում այգում և ինչպես է սպանվել 47-ամյա ալավերդցին. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել․ Տեսանյութ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից: «1-03» զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի ճոպանուղու վերևի կանգառի մոտ դանակահարված տղամարդ կա:

Քիչ անց «Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, սակայն, ըստ բժիշկների, տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու. վիճակը ծանր է եղել:

«Նախաձեռնվեց քրեական վարույթ, և ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Առավոտյան ժամը 09-ի սահմաններում 62-ամյա մի տղամարդ իր այգում երկու ծանոթի հետ կերուխում էր արել բավական երկար: Անձնական հարցերի շուրջ վեճը ծագել և հանգուցալուծման է հասել կեսօրին մոտ: Այգու տերը դանակի երկու հարված է հասցրել 47-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ փորձելով սպանել նրան և դիմել փախուստի:

Դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:

Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 15.43-ին հիվանդանոցից ստացվեց հաղորդում, որ Վասիլ Քիքանյանը մահացել է:

Ի վերջո, Լոռու մարզային վարչության և պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի գործընկերների հետ համատեղ միջոցառումերի արդյունքում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին:

Ժամը 21.25-ին նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights