Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը քարոզարշավի մեկնարկին հանդես եկավ ուշագրավ առաջարկներով, որոնք բուռն քննարկման առիթ դարձան: Ի մասնավորի, նա նշում էր, որ քաղաքային տրանսպորտը պետք է լինի անվճար:
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատերը տարակուսեցին՝ կա՞ն հաշվարկներ, սա հավել յալ բեռ չի՞ դառնա քաղաքային բյուջեի վրա: Մնացականյանը նշում է՝ իսկ ո՞վ է ասել, որ դա անպայման պետք է բյուջեի հաշվին անել: «Երևանը տարբեր չօգտագործվող և կորցրած ֆինանսներ և վնասներ ունի: Օրինակ՝ ճիշտ չեն հավաքագրվում Երևանի ավտոկայանատեղիները:
Մայրաքաղաքի շատ հատվածներում պետք է սարքել անվճար ավտոկայանատեղիներ, անգամ ստորգետնյա, բայց փոքր Կենտրոնի հատկապես ռեստորանային մասում ոչ Կենտրոնի բնակիչների համար կարելի է ավտոկայանատեղիները թանկացնել: Բոլորս ենք հասկանում, որ օրը 35 դրամը ծիծաղելի թիվ է: Պետք է նպաստենք, որ հարուստ մարդիկ նստեն հասարակական տրանսպորտ և ոչ թե սակավ հնարավորություններով մարդիկ գնեն մեքենաներ: Քաղաքային տրանսպորտի անվճար լինելը կխրախուսի, որ մարդիկ քիչ վարեն մեքենաներ: Անվճար լինելը շատերին ենթագիտակցորեն է տրամադրում դեպի հասարակական տրանսպորտը:
Ամեն օր ամեն սուպերմարկետի է մոտենում 150-ից մինչև 200 մեքենա, խոսքն ապրանք առաքող մեքենաների մասին է: Պատկերացրեք քաղաքի և հատկապես փոքր Կենտրոնի նեղ փողոցների ծանրաբեռնվածությունը: Այդ մեքենաների քանակը շատ է, դրանք չափերով մեծ են և երկրորդ գծում են կայանում: Քաղաքային իշխանությունները պետք է թույլ տան միայն այն տեղերում սուպերմարկետներ բացել, որտեղ տրանսպորտային հարցը լուծված կլինի»,-նշում է մեր զրուցակիցը:
Բաց մի թողեք
Աննախադեպ երևույթ․ Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի
Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել