ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը, որը հնարավոր է ողբերգական ավարտ ունենար։
ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության ծառայողներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականը, որ ոստիկանությունը չպետք է բավարարվի կատարված աշխատանքներով՝ կապված թմրամիջոցների դեմ պայքարում։
Գաղտնիք չէ, որ ոստիկանությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց ունի թմրամոլության դեմ պայքարում։
Բազմաթիվ ապօրինի թմրամոլությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակիչ Տավուշի մարզում՝ հիմնականում Իջևան խոշորացված համայնքում ժողովրդի լեզվով ասած լեզվով ասած զբաղվում է «բառիկությամբ»։
Բաց մի թողեք
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ