Օրերս Արցախի աշխարհազորի հրամանատար ներկայացող Կարեն Մաթևոսյանը հանդես էր եկել տեսաուղերձով և բավական կոշտ ու քննադատական շեշտադրումներով մի քանի հայտարարություններ հնչեցրել՝ թիրախավորելով Արցախի նախկին նախագահներին, Արցախում գործող քաղաքական ուժերին, բարձրաստիճան զինվորականներին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մաթևոսյանը բոլորին հորդորել էր միավորվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ և ստեղծել համազգային կոնսենսուս. այլ կերպ ասած՝ Մաթևոսյանն անուղղակի կերպով իրականացրել էր Հարությունյանի «թաքուն» ցանկությունները։
Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը, այդ հայտարարությունուղերձից մի քանի օր անց հայտարարության որոշ «հասցեատերեր» Մաթևոսյանի հետ կապ են հաստատել, ապա հանդիպել և բավական կոշտ խոսակցություն ունեցել։ Թերթի տեղեկություններով, Մաթևոսյանը միանգամից հետ է կանգնել իր մի շարք հայտարարություններից, նշել, որ իր նպատակը ժողովրդին համախմբվածության կոչ հղելն է եղել, իսկ մնացածը տեքստ է եղել, որն ինքը կարդացել է, առանց մանրամասնելու, թե ո՞վ է տեքստի հեղինակը։
Արցախից թերթին հայտնում են, որ Մաթևոսյանի տեքստի հեղինակը Սամվել Բաբայանն է եղել, որի նպատակը ոչ թե Արցախում համախմբում իրականացնելն է, այլ իր քաղաքական և անձնական խնդիրների լուծումն ու քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելը։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, նշված տեքստի մանրամասների մասին տեղյակ է եղել նաև Արայիկ Հարությունյանը, ուղղորդողը ինքը չի եղել։
Բաց մի թողեք
Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիր կլինի, թե ինչպես իրականացնել դա
Կվերսկսվի 40 հազար դրամ բնակվարձերի տրամադրումը
1295 ընտանիք տեղավորվել է Գեղարքունիքում