September 24, 2023

Կրակոցներ՝ Արշակունյաց պողոտայում․ կան ձերբակալվածներ

Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը։

Ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։

Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս մոտ հայտնաբերվում է «GOLT GOVERMEN» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights