ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Արմեն Ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Արմեն Ավթանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:
Բաց մի թողեք
Բոլոր համապատասխան մարմինները ստացել են հանձնարարականներ, արձագանքը կոտ է լինելու. վարչապետ
Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ
Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան