September 22, 2023

ՌԴ-ում այրվում է պիրոտեխնիկայի պահեստ․ շենքեր են փլուզվել

Խոշոր հրդեհ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում։

Այս պահին քաղաքի վրայով ծխի սյուն է բարձրացել։ Նախնական տվյալներով՝ այնտեղ այրվում է պիրոտեխնիկայով պահեստ։

«Ուղղակի հրավառություն կարծես լինի, անդադար»,- մեկնաբանել է ականատեսներից մեկը։

Ամբողջ քաղաքում պայթյուններ են լսվում։ Շենքն ինքը փլուզվել է, տեղում են շտապ օգնության ծառայությունները։

Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 600 քմ։

ՌԴ-ում այրվում է պիրոտեխնիկայի պահեստ․ շենքեր են փլուզվել (տեսանյութ)

%d bloggers like this:
Verified by MonsterInsights