September 22, 2023

Ադրբեջանական բանակի սպա է մահացել. Վանում միկրոավտոբուս է շրջվել է. կան տասնյակ վիրավորներ

Մահացել է ադրբեջանական բանակի սպա, բժշկական ծառայության մայոր Մամեդով Ռովշան Ուզեյիր օղլուն՝ ծնված 1985 թվականին, ով երկար ժամանակ բուժվում էր Թուրքիայում քաղցկեղից։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թուրքիայի Վանի Գևաշ թաղամասում միկրոավտոբուս է շրջվել, ինչի հեըևանքով վիրավորվել է 14 մարդ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր. հայտնում է TRThaber-ը:

Ատալան Մահալլեսի շրջանում միկրոավտոբուսը, որի վարորդին չի հաջողվել պարզել, անվադողի պայթյունի հետևանքով ընկել է ճանապարհի եզրը։

Իրազեկումից հետո դեպքի վայր են մեկնել առողջապահության, ժանդարմերիայի և Վանի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի հրշեջ ջոկատները։

Բժշկական խմբերի միջամտությունից հետո տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights