ՇՄ նախարարությունից հիշեցնում են՝ 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր:
Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։
«Հարգելի քաղաքացիներ, ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։
Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։
Պահպանե՛նք Սևանը միասին», կոչ են անում բնապահպանները։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ․ Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ
Հայտնի է Ազգային կոմիտեի կազմը
Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան