Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 14։03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի էր ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում:
Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:
Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին, իսկ դիերը՝ շտապօգնության ավտոմեքենային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայր էին ժամանել Արարատի մարզպետը, Ոստիկանության Արարատի բաժնի պետը, Արարատի մարզի դատախազը:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները պատմել են, որ 3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին, անչափահաս տղաներ, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում:
Բաց մի թողեք
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Թուրքը 100 մետր ներքև է, մեզ ասում են գնացեք ձեր տները. ԼՂ քաղաքացիները դեռ Ստեփանակերտի օդանավակայանում են․ Տեսանյութ