Այսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտոմեքենա է ընկել:
ժամանել են փրկարարները, որոնք ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:
Դեպքի վայր են ժամանել Արարատի մարզպետը, Ոստիկանության Արարատի բաժնի պետը, Արարատի մարզի դատախազը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները պատմել են, որ 3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին, անչափահաս տղաներ, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և կան կասկածներ, որ բացի այդ 3 տղաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում, տեղեկությունը ճշտվում է:
ՆԳՆ փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել Վեդի քաղաքում՝ ջրանցքում, ավտոմեքենայի ընկնելու մասին:
Բաց մի թողեք
Երեխայի առևանգման մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում
Հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ
Արայիկ Հարությունյանին հարցաքննել են, ով է նրա փաստաբանը․ Լուսանկար