September 24, 2023

Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ

Կիրակի գիշերը Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, հայտնել է Ռուսաստանի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Մի քանի հարկերում ապակիներ են կոտրվել։ Պայթյունի ալիքից վնասվել են նաև Կուրսկի պետական ագրարային համալսարանի ինժեներական ֆակուլտետի մի քանի պատուհաններ։ Հրդեհներ չեն եղել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Կուրսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Բրյանսկի շրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights