October 5, 2023

Պրիգոժինին պատկանող երկրորդ բիզնես-ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում․ Լուսանկարներ

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինին պատկանող երկրորդ բիզնես ինքնաթիռը առաջինի վթարից մեկ օր անց վայրէջք է կատարել Բաքվում։

Թե ով է գտնվում ինքնաթիռում՝ հայտնի չէ։

Այս մասին տեղեկություն է տարածվել ուկրաինական UNIAN լրատվամիջոցի «Տելեգրամ» ալիքով՝ Flightradar-ի տվյալներին հղումով։

May be an image of aircraft, map and text

Նշվում է, որ բիզնես-ջեթը Բաքվում վայրէջքի նախօրեին պտտվել է Մոսկվայի վրայով, այնուհետև թռել Սանկտ Պետերբուրգ, հետո՝ հայտնվել ադրբեջանական օդում:

ՌԴ Տվերի մարզում օգոստոսի 23-ին կործանվել էր Embraer-135 մասնավոր բիզնես-ինքնաթիռը, որում եղել էր 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, որը համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։

May be an image of map, aircraft and text

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բոլոր 10 անձինք, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով բոլոր ուղևորները, որոնք «Վագներ» ՄՌԿ հրամանատարությունն ու կարևոր զինյալներն են, մահցել են: Զոհվել ե նաև օդանավաի անձնակազմի անդամները՝ 2 օդաչուն և բորտուղեկցորդուհին:

Ինչպես հայտնում է Financial Times-ը, ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մահացածների բոլոր 10 մարմինները, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամները, հայտնաբերվել են։ Նրանք գենետիկ փորձաքննություն են անցնում։

No photo description available.

%d bloggers like this:
Verified by MonsterInsights