Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին` օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի միջոցառման կապակցությամբ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացումը՝ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ այս քայլը Բաքուն որակում է որպես սադրիչ։
Դեսպանատունը ՌԴ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել միջոցառման կազմակերպիչների դեմ՝ ակնկալելով ռուսական կողմից օպերատիվ արձագանքը։
Բաց մի թողեք
ԼՂ-ի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան պետականության գերեզմանափորը. Հայկ Խանումյան
ԱՄՆ-ից կոնգրեսական պատվիրակություն է ժամանել Հայաստան
ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը