Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման:
Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը:
«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
Համենայնդեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
Բաց մի թողեք
Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է․ Լուսանկար
Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տիրոջ բառաչը, ինքն էլ շարունակել մլավել