September 24, 2023

Ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ ՌԴ-ում մահվան ելքով ծեծկռտուքի արդյունքում

Կրասնոյարսկի երկրամասի Շարիպովո քաղաքի երեք բնակիչներին ծեծելու մեջ կասկածվող չորս անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ, օգոստոսի 26-ին իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Շարիպովոյի 6-րդ միկրոշրջանի փողոցում 30-ամյա տղամարդու դիակի հայտնաբերման, ինչպես նաև տարբեր աստիճանի վնասվածքներով ամուսնական զույգի հիվանդանոց հոսպիտալացման մասին:

«Քննչական բաժնի կողմից երեք քրեական գործ է հարուցվել 4 ադրբեջանցիների նկատմամբ։ Կախված յուրաքանչյուրի դերից՝ նրանք կասկածվում են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության մեջ: Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում», – նշված է հաղորդագրության մեջ: Նախնական վարկածով՝ շաբաթ օրը առավոտյան ժամը 5-ի սահմաններում քաղաքի 6-րդ միկրոշրջանի փողոցում օտար պետության երեք քաղաքացիների ու տեղի երեք բնակիչների միջև լեզվակռիվ է սկսվել:

«Կասկածյալները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոտնձգություններ են կատարել անցնող աղջկա նկատմամբ, իսկ ամուսնական զույգն ու նրանց ծանոթը պաշտպանել են նրան։ Արդյունքում կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի։ Չորս կասկածյալները հարձակվել են տուժողների վրա և ամրանով ու մուրճերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Կասկածյալներից մեկն իր մոտի դանակով հարվածներ է հասցրել», – հայտնում է հետաքննությունը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights