October 5, 2023

Արցախի ֆուտբոլիստները Ադրբեջանի կողմից հետախուզվում են

Ինչպես արդեն հայտնել էինք, Հակարիի կամուրջի մոտ երեք արցախցի երիտասարդի են ձերբակալվել՝ 2021 թվականին ադրբեջանական դրոշն անարգելու համար։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։

Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Նշվում է նաև, որ, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանք պետք է արտաքսվեն Հայաստան։

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի կողմից մյուս ֆուտբոլիստները ևս հետախուզվում են։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights