October 5, 2023

Եկեք, երկրին տեր կանգնեք. ԼՂ ԱԺ-ն նիստ կհրավիրվի, քաղաքացիները Վերածննդի հրապարակում են

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ին ԱԺ նիստ է հրավիրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

Նա նշել է, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: Նաև մյուսներին կոչ է արել միանալ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունից երկրին տեր կանգնելու պահանջ ներկայացնել:

Հավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

«Ժամը 21:00-ին նիստը սկսվում է, եկեք, երկրին տեր կանգնեք, ով էլ չի գա, կգնանք քաղաքավարի կհրավիրենք,- քաղաքացիներին ուղղված իր խոսքում ասել է Պետրոսյանը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights