October 5, 2023

Զորամասերից մեկում զինվորներ են թունավորվել․ ի՞նչ է հայտնի

«Հրապարակը» տեղեկացավ, որ օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի զորամասերից մեկում թվով տասը զինվոր թունավորվել է:

Զինվորներից մեկի հայրը լրատվականի հետ զրույցում ասաց, որ թունավորվել է տասը զինվոր, նախնական վարկածով՝ սննդից:

Լրատվականը դիմել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին, հասկանալու համար, թե ինչի՞ց են զինվորները թունավորվել: Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ դեպք են արձանագրել, զինվորն աղիքաստամոքսային խնդրով ընդունվել է հոսպիտալ և արդեն դուրս գրվել: Մենք նաև փորձեցինք պարզել, թե որ ընկերությունն է զորամաս սնունդ մատակարարել, սակայն Արամ Թորոսյանը նշեց, որ այդ հարցին կարող է միայն գրավոր պատասխանել:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights