ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները:
«2023 թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Բաց մի թողեք
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվեց
Հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններով զբաղվող տղամարդը
ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ․ Տեսանյութ