Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Բաց մի թողեք
Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ամիրբեկով
Ցուցարարները մեքենաներ են ջարդում. լարված իրավիճակ Երևանում. Լուսանկար
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մեքենայի գնդակոծության հետևանքով զոհվել է զորախմբի փոխհրամանատարը․ Լուսանկար