Օգոստոսի 27-ին՝ ժամը 23-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս, Շիրակի պարեկներին է մոտեցել 54-ամյա տղամարդ և մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել է, որ նա քաշքշել է իր հագուստից, տաբատի գրպանից հափշտակել բջջային հեռախոսը և դիմել է փախուստի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Կողոպուտ կատարելու կասկածանքով քաղաքացին ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Պեմզաշեն գյուղի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Երևանի տարբեր փողոցներում իրավիճակը լարվել է. ոստիկանները բերման են ենթարկում երթի մասնակիցներին
Երևանում՝ քրեակատարողական հիմնարկում, 45-ամյա դատապարտյալ է մահացել
Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է