Օգոստոսի 26-ին իրավապահները Ջերմուկ քաղաքում իրականացրել են «իմ ջերմուկը քո բենզինին վնաս չէ» օպերացիան։
Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։
Կայքի տեղեկություններով՝ նա 40-ամյա Արամ Ասատրյանն է, ով եղել է BMW X7 մակնիշի 70 OX 777 համարանիշի ավտոմեքենայով։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել ու նշված վայրում հացկերույթի ընթացքում Ա․ Ասատրյանը իր մոտ եղած «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով 4 անգամ կրակոց է արձակել օդ։
Ոստիկանները BMW X7-ի մեջ հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, իսկ Ա․ Ասատրյանի գրպանում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ։
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Ասատրյանը աշխատում է Հայաստանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում՝ գլխավոր հաշվապահ։
Բաց մի թողեք
Երևանի տարբեր փողոցներում իրավիճակը լարվել է. ոստիկանները բերման են ենթարկում երթի մասնակիցներին
Երևանում՝ քրեակատարողական հիմնարկում, 45-ամյա դատապարտյալ է մահացել
Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է