Վեդիի ջրատարում տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված պատանիներից մեկի՝ Սպարտակի քույրը երեկ է ծնվել։
Տղաները Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից էին։ Գյուղից պատմեցին, որ զոհված տղաները երեքն էլ օրինակելի երեխաներ են եղել և տեղի ունեցածն իրենց համար համակերպվելու չէ։
Օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում։ Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում: Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։
Նոր Կյանքի վարչական շրջանի ղեկավար Արամ Արտաշյանն էլ ավելի վաղ փոխանցել էր, որ Էրիկի, Վիտալիի, Սպարտակի հոգեհանգիստը վաղն է լինելու Նոր Կյանքի վարչական շենքում։
Բաց մի թողեք
20-ամյա տղան միրգ հավաքելիս դիպել է ծառերի ճյուղերի միջով անցնող էլեկտրական մալուխներին, հոսանքահարվել և մահացել
62-ամյա ստահակը 16-ամյա աղջնակին ահաբեկել ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները․ բերման է ենթարկվել Անդրանիկ Թևանյանը․ Լուսանկարներ