«Մենք կարող ենք շատ լավ հակազդեցություն տալ։ Ադրբեջանը ևս փաստեց, որ Արցախին ենթարկել է շրջափակման, որ Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, որ հաց և այլ առաջին անհրաժեշտության մթերք չկա»:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս կարծիքն է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է 40 տոնա հումանիտար բեռ ուղարկում։ Այս փաստը մենք պետք է շատ ակտիվ հիմա շրջանառենք, որ Ադրբեջանը մարդկանց սովամահության է ենթարկում, որն էլ իր գործողություններով ակամայից հաստատում է այդ իր քայլի իրական լինելը»։
Բաց մի թողեք
Պեսկովը ստանձնել է Բաքվի փաստաբանությունը
ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան
Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է