Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Այս պահին մի խումբ քաղաքացիներ գտնվում են Ակնա (Աղդամ) – Ասկերան ճանապարհին, որպեսզի թույլ չտան Ադրբեջանի հումանիտար բեռի անվան տակ ուղարկված բեռնատարները մտնեն Արցախ։ Բեռնատարները կանգնած են խաղաղապահ զորքի Ասկերան-Ակնա հենակետի մոտ։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամ Արշակ Աբրահամյանն էլ իր հերթին նշել է՝ լուրերը, իբր ադրբեջանական բեռնատարները անցել են, իրականությանը չեն համապատասխանում․ «Մենք այս պահին այստեղ ենք և իրավիճակի փոփոխության մասին տեղյակ կպահենք»:
Բաց մի թողեք
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV. Ցանկ
Ադրբեջանական կողմն անվնաս վիճակում ԼՂ-ին է փոխանցել 5 քաղաքացու և 5 աճյուն
Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան