«2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը նույն պատճառաբանությամբ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար, նաեւ օղիներ էր ձեռք բերել 959 հազար 670 դրամով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմպանի» ՍՊԸ-ից։
Այսինքն` այն մեղադրանքները, որոնք հնչեցվում էին նախկինների եւ այն կառույցների հասցեին, որոնք, իբրեւ, մսխում էին պետական բյուջեի գումարները, հատկանշական են նաեւ հիմա. նախկինից ոչնչով չտարբերվող քաղաքականությամբ պետբյուջեի միջոցները անխնա ծախսվում են»:
Բաց մի թողեք
Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիր կլինի, թե ինչպես իրականացնել դա
Կվերսկսվի 40 հազար դրամ բնակվարձերի տրամադրումը
1295 ընտանիք տեղավորվել է Գեղարքունիքում