Դուք մոռացե՞լ եք՝ նախկինում ինչպիսի առևանգումներ են եղել։ Առևանգել են այնպիսի զորավարների, ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը, Սամվել Բաբայանը։ Այո, առևանգել են, բայց հետո մենք հաղթել ենք։ Խոսքը առաջին պատերազմից առաջ ժամանակահատվածի մասին է։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Այո, այդ ճոճանակի ընթացքը հիմա շատ վիճակում է, բայց այդպիսի ընթացք, նորից եմ ասում, մենք ունեցել ենք ու հաղթահարել ենք, հիմա եկեք չվախենանք ու չվախեցնենք մեր ժողովրդին։ Դուք դիտարկում եք անում, ասում եք՝ առևանգել են, հասկացանք՝ առևանգել են, դրանով նրանք շատ վատ ճանապարհ են բռնել, իրենք ստիպում են, որ մենք օր առաջ մեր անվտանգությանը վերաբերվող հարցերը լուծված տեսնենք։ Ու մենք այդպես էլ պիտի անենք ու անում ենք»,- հավելեց նա։
Բաց մի թողեք
Մի խոսքով, առաջիկայում կտեսնենք ՌԴ ու պուտինյան ռեժիմի իրական երախը
Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են
Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։