September 22, 2023

Երևանում մոպեդը կողաշրջվել է. մոպեդավարին օգնության են հասել պարեկն ու քաղաքացիները. Լուսանկար

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը ֆիքսվել է վթարի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչից հետո նույն պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանը մի քանի քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ապա նրան տեղափոխում Ռ. Ալոյանի ավտոմեքենան, ով էլ վիրավորին տեղափոխում է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատում են տարածքը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Երևանում մոպեդը կողաշրջվել է. մոպեդավարին օգնության են հասել պարեկն ու քաղաքացիները

%d bloggers like this:
Verified by MonsterInsights