October 5, 2023

Կոտրել է պատուհանը, մտել ներս, ծեծել 82-ամյա կնոջն, ապա փորձել սեռական բռնության ենթարկել․ մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

Արդեն տեղում տուժած 82-ամյա կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը 36-ամյա Տավուշի մարզի բնակիչ է, ով խոստովանել է արարքը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights