«Ֆրանսիայում շատ քիչ երևույթներ կան, որոնք կարող են մի սեղանի շուրջ հավաքել այսքան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց»:
Վերջինս նկատեց՝ ոչ ոք չի կարող ասել, թե չգիտեինք՝ ինչ է տեղի ունենում, իրավիճակը շատ հստակ է, և քաղաքական բողոքներ կամ հայտարարություններ անելու ժամանակը չէ. «Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից օգտվելով Ֆրանսիայի դիրքից՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ բանաձև, որը թույլ կտա վերջապես բացել Լաչինի միջանցքը և դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաև երթևեկությունը: Բնականաբար, խոսքը մարդասիրական ճանապարհի մասին է»:
Քաղաքական գործիչը նաև ընդգծեց. «Վերջապես այստեղ ենք՝ ասելու մեր հայ բարեկամներին, որ մենք ոչինչ չենք մոռացել, մենք կապված ենք պատմության անքակտելի կապերով, կապեր, որոնք քաղաքակրթության հետ են կապված, արժեքների ու նաև այսօրվա արժեքների հետ, որոնցից ամենակարևորը ժողովրդավարությունն է: Մենք ձեր կողքին ենք»:
ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության բնակչությանն ուղարկված հումանիտար օգնության:
Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Բաց մի թողեք
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Հարությունյան
Հայաստանը մնալու է կանգու´ն. Հայկ Կոնջորյանը ներկայացրել է հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը
Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է