September 24, 2023

Ծնողները մտել են ՊՆ շենք ու հրաժարվել դուրս գալ՝ ի վերջո հանդիպումը կայացել է

Անհետ կորածների ծնողները տեւական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են խնդրում:

Այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, որոնք մամուլի հետ շփումներից խուսափում են եւ գրեթե հարցազրույցներ չեն տալիս, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի:

Այս խաբեությունը վրդովվեցրել է նրանց: Նրանք մտել են ՊՆ շենք ու հրաժարվել են դուրս գալ` հանդիպում են պահանջել ՊՆ նախարարի հետ:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն՝ ի պատասխան՝ ասել է. «Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է ՊՆ բարոյահոգեբանական վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights