Օգոստոսի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։
Օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո Ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։
Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս եղել են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով։
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
Սուրեն Մ․-ն և Հայկ Ս․-ն Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են քննչական բաժին։
Բաց մի թողեք
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ