Սեփական երկրի պարտավորությունները «մոռացած» ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին մեղադրել է Հայաստանին՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում առկա ներկա իրավիճակը հետևանք է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, որը ներառում է նաև ԼՂ-ն:
Նկատենք, որ Զախարովան բոլոր ասուլիսների ժամանակ ՌԴ խաղաղապահների անգործության և անկարողության մասին հղված հարցերին պատասխանում է նույն ձևաչափով՝ այդ կերպ փորձելով իր երկրի գլուխն ազատել ստանձնած պարտավորություններից, որոնք ամեն օր ու ժամ Լեռնային Ղարաբաղում ոտնատակ է տալիս Ադրբեջանը:
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու:
Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:
Բաց մի թողեք
Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է․ Լուսանկար
Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տիրոջ բառաչը, ինքն էլ շարունակել մլավել