ԼՂ-ն շարունակում է պայքարել, թեև այլևս ակնկալիքներ չունի աշխարհից:
Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած տեսակապով ասուլիսի ժամանակ:
«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ․ ցավոք, իմ կանխատեսումները իրականություն դարձան:
Իհարկե, Ադրբեջանը ակնկալում է ճնշումներով ծնկի բերել, բայց դա չի հաջողվի, մենք ծնկի գալ չգիտենք և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենանք։
Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ այս առաքելության համար, ուզում եմ նշել, որ մենք դա չենք մոռանա, խոնարհվում եմ ձեր առաջ»,- ասել նա։
Բաց մի թողեք
Որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ
Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան