Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Նովա Կախովկայում գտնվող «Եդինայա Ռոսիայի» շտաբին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային իշխանության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը։
««Մոսկվայի ժամանակով ժամը 20.50-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է «Եդինայա Ռոսիա»-յի շտաբին, բարեբախտաբար զոհեր չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ նախօրեին այս սենյակում քաղաքացիներին ընդունել է Նովա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
Կիևի ռեժիմը զանգվածային հարձակում է իրականացրել Պսկովի օդանավակայանի վրա՝ ներգրավելով մոտ 20 անօդաչու թռչող սարքեր, հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։
ՌԴ ՊՆ–ն հետ է մղել անօդաչուների հարձակումը: Նշվում է, որ վնասվել է չորս Իլ-76 ինքնաթիռ:
Ավելի ուշ ևս երկու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից Ռյազանի շրջանում։
Բաց մի թողեք
Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին
Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից․ Կարեն Ջավալյան (Քյոխ)
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեության մասին