«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Տիգրան Մուղնեցյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ կառավարության։ Մուղնեցյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական նշանակվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ աշխատակազմի ղեկավարն Էդուարդ Աղաջանյանն էր։
«Հրապարակ» թերթը գրում է. Մուղնեցյանն այդ ժամանակ նորաստեղծ կառավարության ամենաերիտասարդ աշխատակիցն էր` նա ծնվել է 1996 թվականին, այն ժամանակ 22 տարեկան էր։ Վարչական դատարան ներկայացրած հայցով Մուղնեցյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կառավարությանը՝ ընդունել վարչական ակտ՝ իրեն շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու մասին, որպես 3-րդ կողմ է ներգրավվել ԿԳՄՍ նախարարությունը»:
Բաց մի թողեք
Ինչպես են արցախցիները տուն փնտրում․ Արձակեց շանը, բաց թողեց ձիուն, մի լավ լաց եղավ ու ճամփա ընկավ
Ինչ է սպասվում Երևանի քաղաքապետարանում, ով կդառնա քաղաքապետ
Եթե իշխանությունները խելք ունենան, այդ հարցը կօգտագործեն. Պողոսյան