October 1, 2023

120 հազար դոլար, 4 միլիոն դրամ, անշարժ գույքեր. ինչ է հայտարարագրել քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Երևանի առաջիկա ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նախկին պատգամավորը, այժմ քաղաքապետի թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է 2022 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում, միանձնյա սեփականությամբ 2020 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գնված ավտոտնակ, և կրկին միանձնյա սեփականությամբ 2019 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք բերված բնակարան, որը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքում։

Նա նաև բաժնային սեփականությամբ ներկայացրել է ավտոտնակ՝ ձեռք բերված 2017 թվականին Երևանի Շենգավիթ վարչական տարածքում, ինչպես նաև՝ 1995 թվականին գնված բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

2022 թվականի տարեվերջին Թևանյանը 23 միլիոն 808 հազար 784 դրամով վաճառել է Շենգավիթում գտնվող բնակարանը։ Մնացած վերոնշյալ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Վերջինս Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունի նաև հասարակական նշանակության շինություն։

Որպես շարժական գույք քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2018 թվականին թողարկված «Հոնդա (HONDA)» մակնիշի ավտոմեքենա։ Այն տարեվերջին պահպանվել է։

Թևանյանի կանխիկ միջոցները կազմել են 124 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 120 հազար դոլար, 4 միլիոն 320 հազար դրամ, տարեվերջին այն կազմել է 25 միլիոն 500 հազար դրամ, ինչպես նաև 114 հազար եվրո, որն էլ տարեվերջին պահպանվել է։

ՀՀ Ազգային ժողովից որպես աշխատավարձ նա ստացել է 5 միլիոն 787 հազար 880 դրամ։
%d bloggers like this:
Verified by MonsterInsights