ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալ գնդապետը, հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետի հետ։
Համաձայնությունը կայացել է նրանում, որպեսզի դիտավորությամբ պայմաններ ստեղծեն, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց:
ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ և N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Հայտարարվել է նախաքննության ավարտ, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Բաց մի թողեք
Գրանադայի հանդիպումը պետք է օգտագործվի երկրների տարածքային ամբողջականության հաստատման համար. ինչ է քննարկվել Բրյուսելում
Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ԼՂ-ում իրավիճակը վերահսկող միջազգային առաքելություն