Օգոստոսի 28-30-ը Դադարեցնել մեդիատեռորը Հայաստանում խորագրով սեմինար քննարկում տեղի ունեցավ, որի ծրագիրը համաֆինանսավորել էին լեհ – ամերիկյան ազատության հիմնադրամի կողմից ՌԻՏԱ տարածաշրջանում վերափոխման ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվեց Կրթություն ժողովրդավարության համար հիմնադրամը։
Բանախոսն էր Լեհաստանում գործող «Հանուն ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» (Stowarzyszenie na Rzecz Postępu Demokracji ERWIN) հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկանածու Հրայր Մաղաքյանը։
Եռօրյա անդիպումների ընթացքում ի թիվս այլնի՝ քննարկվեցին հետեւյալ հարցերը.
– ճանաչողական պատերազմ. ազդեցությունը, իրականացման եղանակները, ճանաչողական պատերազմի տարրերի ճանաչումը տեքստերում,
– ճանաչողական պատերազմի եւ ապատեղեկատվության տարբերությունը,
– hնարավո՞ր է հակառակորդի կողմից հատուկ մշակված մատրիցայի «ներմուծում» հասարակական գիտակցության մեջ՝ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի հնարավոր ձեւ եւ այլն:
Սեմինարին մասնակցությունս ամենակարևորը ուշադրություն գրավեց, որովհետև առհասարակ քաղաքական, հասարակական հարաբերություններում, այսօրվա առաջատարը համարվող սոցիալական ցանցերում մանրուքներ չեն կարող լինել, քանզի կիբեր, թե՝ ցանցային մերօրյա պատերազմներում յուրաքանչյուր մեկնաբանություն, գրառում, տպավորության արտահայտում ու անգամ արհեստական բանականություն – բոտերի կողմից արված գրառումները չեն կարող մանրուք լինել։ Շատ խնդիրներ իհարկե հնարավոր է կարգավորել ինչպես բացառապես պետական մարմինների, այնպես էլ ՏՏ ոլորտի ծրագրավորողների կողմից, սակայն ևս համակարգված։
Այնպես որ, շնորհակալություն հարգելի Հրայր Մաղաքյանին նման բազմաբովանդակ և ուսուցանելի սեմինար կազմակերպելու համար, որը թերևս իրականություն է դարձել միջազգային վերընշված կազմակերպությունների ֆինանսավորմամբ։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել
Մանկապարտեզում 5-ամյա տղայի մահը պառկած դիրքում փսխելու ու խեղդվելու արդյունքում է եղել․ մանրամասներ
Տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար