Օգոստոսի 31-ին՝ ժամը 10:20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՄԱՆ» (վարորդ Ա․ Ն․, ծնված 1979 թ.) և «Ֆորդ» (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1975 թ.) մակնիշների բեռնատարները։ «Ֆորդ» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բաց մի թողեք
23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Վայլդբերրիզ»-ը օգտվողների բանկային քարտերից տարբեր չափի գումար է գանձում, երբ օգտվողները պատվերներ չեն կատարել
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին