«Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր տարածքում գորշ անվերահսկելի գոտու առկայությունը: Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խոչընդոտում են Աղդամով ադրբեջանական Կարմիր մահիկի հումանիտար օգնության տեղափոխմանը:
Հաջիևի դժգոհությունները, սակայն, ԼՂ իշխանություններով չի սահմանափակվել: Ալիևի օգնականը դժկամությամբ ընդգծել է ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցության տրամադրումն ու Հայաստանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ներկայության, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակ․ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու համար
Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել․ իրավիճակը՝ սահմանին
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում․ Լուսանկարներ